Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Լևադա». Ռուսաստանցիներն ամենասուր խնդիրը համարում են գնաճը, գործազրկությունը, աղքատությունը

«Լևադա». Ռուսաստանցիներն ամենասուր խնդիրը համարում են գնաճը, գործազրկությունը, աղքատությունը
01.09.2017 | 11:25

Ռուսաստանցիներն առաջվա պես ամենասուր խնդիրը համարում են գնաճը, գործազրկությունը, աղքատությունը և աղքատացումը։ Ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը Ռուսաստանի բնակչությանն ամենաքիչն է հետաքրքրում՝ վկայում են «Լևադա» կենտրոնի սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Հարցվածների 61 տոկոսը, ամենալուրջ խնդիրը համարում է գնաճը։ 1999-ի օգոստոսին նույն խնդիրն էր մատնանշում 86 տոկոսը, մեկ տարի առաջ՝ 72 տոկոսը։ Աղքատությունն ու աղքատացումը անհանգստացնում են 45 տոկոսին, գործազրկությամբ մտահոգված է մեկ երրորդը։ Նույնքան մարդ մտահոգված է կոռուպցիայով։

Հարցվածների չորս տոկոսն է հայտարարել, որ իրենց ամենաշատը անհանգստացնում են քաղաքացիական իրավունքների, ժողովրդավարական ազատությունների սահմանափակումները և անկախ լրատվամիջոցների վրա ճնշումները։ Հարցման հեղինակները նշում են, որ ուսումնասիրությունների ընթացքում այդ ցուցանիշը երբեք չի գերազանցել 5 տոկոսը։

Դիտվել է՝ 2228

Մեկնաբանություններ